Փաստաբանն այսօր տեղեկացել է, որ քննչական մարմնից իրենց հրավիրում են՝ գործի ավարտի մասին հայտնելու, այսինքն՝ ՔԿ-ն արդեն ունի վերջնական կարծիք, որ երկրորդ դրվագով գործն ուղարկում է դատարան։
2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։ Այս մասին հայտնում է վերջինիս պաշտպան Արսեն Սարդարյանը։
Ջալալ Հարությունյանը մեր հայրենիքը պաշտպանելու համար ջանք և առողջություն չի խնայել, արել է հնարավորը և նույնիսկ անհնարինը:
Կոչումով գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դարձյալ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։